ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարից «Վալեքս» ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքի շահագործումը:
Ինչպես ասաց՝ ընկերությունը խոշոր հարկատու է և 1200 հոգու գործատու: «Թեղուտի հանքավայրի ծրագիրը ոչ թե փակվել է, այլ գտնվում է ժամանակավորապես դադարի շրջանում: Մենք մեծ հույս ունենք, որ այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ Թեղուտը նորից կվերագործարկվի»,- ասաց նա: Լենա Նազարյանը նկատեց, որ այնտեղ կան բնապահպանական խնդիրներ, ինչպե՞ս են դրանք լուծվելու:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, թե հույս ունեն, որ տեխնիկական դադարի ընթացքում, որը վերցրել է շահագործող «Վալեքսը», բնապահպանական խնդիրների հետ կապված հարցերը ևս կլուծվեն, և հանքը կշահագործվի:
«Մենք մեծ հույս ունենք, որ այդ տեխնիկական դադարի ընթացքում բոլոր խնդիրները, այդ թվում՝ բնապահպանական խնդիրները, կլուծվեն, և հանքը կշարունակի իր բնականոն աշխատանքը»,- ասաց Կարայանը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը