Ոստիկանները բերման են ենթարկել Լևոն Բարսեղյանի որդուն
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին, հայտնում է Armtimes.com-ը: Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսնակարահանում էր ոստիկանության գործողությունները:Ըստ ոստիկանության աշխատակիցների՝ պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է: Նրան սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
