ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպին և մեղադրանքներին, որ ինքը սատարում է համալսարանի ռեկտորին: «Մենք այնտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել, այնուհետև կատարվել է աուդիտ: Աշխատանքների կազմակերպման բոլոր խնդիրներն այդ նիստի ընթացքում կքննարկվեն: Աշխատանքից ազատելու հարցերը կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով: Եթե եղել են խախտումներ, խորհուրդը կարող է վարչական խորհրդատվության դիմել կամ աշխատանքից ազատված դասախոսները կարող են դիմել դատարան: Հնարավոր է՝ փորձում են ինձ ներքաշել և դարձնել այդ կոնֆլիկտի կողմ, ինչը չի լինի: Ես իսկապես աշխատանքային հնարավորություններ եմ ստեղծում, որևէ այլ հարաբերություն չունեմ»,- ասաց նախարարը:
Հարցին՝ քանի որ ինքը հայտարարել է, որ սատարում է Շիրակի համալսարանի ռեկտորին, հնարավո՞ր է, որ միակողմանի վերաբերմունք է ցուցաբերել, պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ»:
Նա ասաց, որ շաբաթ օրը համալսարանի գիտխորհրդի նիստ է լինելու, որին մասնակցելու է նաև ինքը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը