Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի` Լիբանան այցի ժամանակ հայտարարել է, որ ունենալու ենք զարգացող երկիր, լավ բիզնես միջավայր կա, լիբանանահայ գործարարները կարող են գալ ներդրում կատարել:
Սակայն, ըստ Մարուքյանի «ՓՄՁ-ն շնչահեղձ է լինում», «Հարյուրավոր բիզնեսներ փակվում են»:
Այնուհետև Մարուքյանը հիշեցրեց, որ Կարապետյանն ասել էր, որ պատրաստ է վարչապետ աշխատել, բայց հիմա առաջին փոխվարչապետ է աշխատելու, արդյոք պատրա՞ստ է դրան:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրենք չեն ասում` ամեն ինչ լավ է. «Կառավարությունում ռեգուլյար աշխատում ենք բիզնես պայմանների լավացման վրա, հստակ գիտենք՝ ինչն ենք փոխել, հստակ գիտենք, որ մասն է բերել տնտեսական աճ, և ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր մեր սփյուռաքահայ ներկայացուցիչ կարող է մաս կազմել տնտեսության զարգացման»:
Անդրադառնալով վարչապետի փոփոխության մասին խնդրին՝ նշեց. «Դրա քննարկումը եղե՞լ է, որ ասեմ` պատրա՞ստ եմ, թե՞ չէ»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը