Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստը: Այն սկսվեց լարված մթնոլորտում: «Սասնա ծռերի» անդամներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը ցանկացան հայտարարություն անել, սակայն դատավորը արգելեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ հայտարարությունները կհնչեն վերջում, մեղադրողի կողմից գրավոր ապացույցների հրապարակումից հետո։
Հրապարկվեց Վարուժան Ավետիսյանի և մի կնոջ հեռախոսազրույցը, որտեղ Վարուժան Ավետիսյանն այդ կնոջը տեղեկացնում է, որ ժողովրդին ինֆորմացնի, որ իրենք՝ «Ծռերը», կոչ են անում մնալ և պայքարել. «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, Զուրաբյանին ու Նիկոլին թող չլսեն»,- ասում է Ավետիսյանը:
Դատարանը հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց ու տեղեկացրել, որ հեղափոխությունը սկսված է: «Պավլիկի տղան է, սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, մենք հրեշտակների գումարտակի մոտ ենք։ Ժողովրդին մոբիլիզացրեք, հանեք փողոց։ Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, ինչքան ծանոթ ունեք՝ տեղեկացրեք, թող դուրս գան փողոց»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է Արամ Մանուկյանը։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը