Հայկական ժամանակը գրում է.
Այսօր առավոտից շրջանառության մեջ լուրեր են դրվել, թե ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի եւ Հայկազ Բաղմանյանի, մեղմ ասած, լավ հարաբերությունները, վերոնշյալ տեղեկությունները դժվար է անլուրջ համարել:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ճի՞շտ է, որ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է ՀԱՊԿ շտաբի պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պատասխանեց. «Вопрос не ко мне. Все, конец»: Լակոնիկ սույն պատասխանից հետո Խաչատուրովն անջատեց հեռախոսը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում պնդում են, թե Բաղմանյանի նշանակման մասին որեւէ տեղեկություն չունեն:
Նշենք, որ ՀԱՊԿ շտաբի պետի պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Սույն պաշտոնը ռոտացիոն է:
Մանրամասն՝ armtimes.com -ում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը