Երեկ՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի դատարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արթիկի հրշեջ-փրկարարները՝1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան մոտակայքում այրվում ВАЗ 21099 մակնիշի 35 CX 775 համարանիշի ավտոմեքենա: Քաղաքացիներ Արթուր Սրապյանն ու Սրապ Հարությունյանը, վարորդ՝ Արևշատ գյուղի բնակիչ, 68-ամյա Ֆերդինանդ Պողոսյանին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով նա տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արթիկի հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում մարել են հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Այրվել է շարժիչի հատվածը և թափքը՝ մասամբ, ինչպես նաև ջերմահարվել է սրահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը