«Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ տեղյակ է Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզից, սակայն այդ կապակցությամբ միջադեպ չի եղել իրենց միջեւ:
«Միջադեպ չի կարող լինել։ Կարող է տարաձայնություն լինի, որը հարթվում է»։
Դիտարկմանը, թե արդյոք «Ելք» դաշինքը չի փլուզվում՝ հաշվի առնելով, որ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները փողոցային պայքարի անհրաժեշտության հարցում միակարծիք չեն ու «Քաղաքացիական պայմանագրին» փողոցում կարող են միայնակ թողնել, Միքայելյանը նկատեց.
«Այստեղ միայնակ թողնելու բան չկա։ Ես էլ կարող է փողոցում ակտիվ չլինեմ իմ մասնակցությամբ՝ առողջական վիճակից ելնելով, բայց դա չի նշանակում մենակ թողնել»։
Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ դաշինքի անդամ կուսակցություններում կա կոնսեսնուս՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի երրորդ իշխանավարումը։
Պատգամավորը նաեւ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի մտավախություն առ այն, որ եթե ժողովրդին դուրս բերի փողոց, ապա նրանց նկատմամբ կարող է ուժ կիրառվել. «Մենք մեր գործունեությունը քաղաքակիրթ գործով կծավալենք։ Տարիների ընթացքում մեր փորձով երբեք ժողովրդին չենք հանել փողոց ու արել քայլեր, որոնցից ժողովուրդը կտուժի», - նշեց նա։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը