Ժողովուրդ օրաթերթը գրում է.«Դիանա Գրիգորյանի, նույն ինքը՝ Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի և այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես՝ ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ ամերիկյան օրենսդրությունն արգելում է վիզայի հետ կապված մանրամասներ հայտնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը