«Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը ԱԺ-ն մերժեց:Նախագծին կողմ քվեարկեց 14, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՅԴ-ն ձեռնպահ մնաց:
«Դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել: Պետք է Քոչարյանին կանչել հարցաքննության, որ պարզաբանի՝ ինչի՞ վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», -հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի։
«Վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քորչարյանը որպես երկրի նախագահ խոսել է, քրեական գործում կան։ Քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք, անկախ մարտահրավերներից, ոչ դուք, պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ այստեղ նստածներից մեկը չունի։ Դրանք քրեական գործի մաս են և քննություն դրանցով իրականացվում է», - ասաց Կոստանյանը։
Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել՝ նման տեսագրություն գոյություն չունի,պնդեց Փաշինյանը:
«Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը կարող է պաշտոնապես պնդել՝ քրեական գործի նյութերում ինչ կա, ինչ չկա, ով ինչ ցուցմունք է տվել կամ ինչ ձայնագրություն կա։ Հետևապես ես դա գտնում են անպատասխանատու հայտարարություն»,հնչեց Կոստանյանի պատասխանը :
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը