Իսրայելի խոստովանությունը.2007-ին ռմբակոծել է Սիրիայում միջուկային ռեակտորը
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Իսրայելը գաղտնազերծել է տեղեկատվությունն այն մասին, որ ավելի քան տասը տարի առաջ երկրի օդուժը ռմբակոծել է Սիրիայում միջուկային ռեակտորը: Գործողությունն իրականացվել է 2007 թվականի լույս սեպտեմբերի 6-ին,ասված է հյատարարությունում:Նշվում է, որ օբյեկտը գտնվել է Դեր Զոր նահանգում՝ Դամասկոսից 280 մղոն հյուսիս-արևելք: Դրա կառուցումն արդեն ավարտին էր հասցվում: «Չորս F-16 տիպի ինքնաթիռ վերացրել է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ տարածաշրջանի համար միջուկային վտանգը»,- հայտարարել են զինվորականները: Դրանով նրանք հաստատել են տեղեկությունները, որոնք մինչ այժմ շրջանառվում էին ԶԼՄ-ներում, բայց պաշտոնական մակարդակով չէին հաստատվում: «Ընդամենը մի քանի տարի անց Դեր Զորը գրավեց ԻՊ-ը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ վնաս նրանք կարող էին հասցնել, եթե միջուկային օբյեկտը հայտնվեր նրանց ձեռքում»,- հավելել են իսրայելցի զինվորականները
