Անպաշտպան ենք ՌԴ-ի գերձայնային զենքերի դեմ.ԱՄՆ
The Business Insider-ը գրել է,որ Միացյալ Նահանգների օդուժի գեներալ, Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը հանդես է եղել բավական անհանգստացող հայտարարությամբ և ասել. «Պենտագոնն անպաշտպան է Ռուսաստանի և Չինաստանի ստեղծած գերձայնային զենքերի դեմ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանն ագրեսիվորեն հետամուտ են լինում գերձայնային հնարավորություններն ընդլայնելուն: Մենք հետևել ենք՝ ինչպես են նրանք փորձարկում ադ հնարավորությունները»: Չնայած, որ գերձայնային զենքերը դեռևս կոնցեպտուալ բնույթ են կրում կամ էլ դեռևս փորձարկման փուլում են, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը ներկայացրել են բավական հեռատեսական ծրագրեր, գրում է լրատվամիջոցը։ Չինաստանը 2017թ. նոյեմբերին փորձարկել է գերձայնային թռչող սարք, իսկ Ռուսաստանը վերջերս փորձարկել է, նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ, «անխոցելի» գերձայնային հրթիռ: Հանրապետական սենատորներից մեկը հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ն ինչ պաշտպանական միջոցներ ունի այս զենքերի դեմ, գեներալը պատասխանել է. «Մենք չունենք այնպիսի պաշտպանություն, որն ուղղված է այդ զինատեսակների դեմ»:
