«Էն վախտ Սերժ Սարգսյանի գործերը խառն էին, հիմա է կրթելու երիտասարդներին». Սեյրան Սարոյան (video)
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը իր վերջին հայտարարությամբ հաստատեց, որ լինելու է վարչապետ, նշեց. «Ես քննարկումներին չեմ մասնակցել, բայց Աստված մեր ձենը լսեց, էլ չեք ընկնի գադալկաների հետևից»: Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը պայքար է սկսելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ՝ ժողովրդին դուրս բերելով փողոց, գեներալը պատասխանեց. «Ժողովուրդը պարապ չի, որ հելնի փողոց»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
