Հայաստանի ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակման քվեարկությունը: Նա միակ թեկնածուն է, որին առաջադրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ազգային ժողովի մարտի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց, որոնց մի մասը երեկ քննարկվել է, իսկ այսօր տեղի է ունենում դրանց քվեարկությունը: Դրանց թվում է նաեւ «Ելք» խմբակցության կողմից առաջարկված «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությունը, որին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:
Օրակարգում է նաեւ «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը: Նշենք, որ խոսքը վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գնված ռուսական գազի ծավալներին, կորուստներին ու սակագներին:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը