Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 19-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի, 40-ամյա Ռուզաննա Դ.-ի հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ընկերուհին, համաքաղաքացի, 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել: Որոշ ժամանակ անց նա իր բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել՝ «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ» բովանդակությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի, ոստիանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորոթյամբ, Արմինե Խ.-ի հարազատների հետ համատեղ իրականացրել են հսկայածավալ որոնողական աշխատանքներ, ինչի արդյունքում գիշերը ժամը 22:30-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց են տեղափոխել Հերացու փողոցից՝ «սոմատոֆորմ աֆտոնոմ խանգարում» ախտորոշմամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը