«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ` Ժիրայր Սեֆիլյանի դատավճռից հետո, «Հանուն Հայաստան պետության ճակատը» նիստ է հրավիրել։ Ինչպես տեղեկացրեց ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը, քննարկել են ոչ միայն «այդ վրեժխնդրության վճիռը», այլև ուրբաթ օրվա հանրահավաքի և հետագա պայքարի ճանապարհային քարտեզը. «Եթե Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից, էսօրվա դատավճռից հետո ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա հայրենիքն ու պետականությունը մեկընդմիշտ տանուլ ենք տալու»:
Իսկ «ճակատն» ընդլայնվե՞լ է, թե՞ էլի դուք-դուք եք նիստ անցկացնում։ «Բանակցություններն ինտենսիվ շարունակվում են»: Կմիանա՞ ձեզ Սեյրան Օհանյանը: «Դեռ ինֆորմացիա չունենք»: Օհանյանին իշխանությունները փորձեցին անուղղակի «ներգրավել» Նորք-Մարաշի` Արթուր Վարդանյանի գործում. դա չի՞ խանգարի նրան` միանալ ձեզ:
«Կդժվարանամ ասել, բայցև կարծում եմ, որ հենց Սեյրանն ակտիվացավ, իշխանությունը դեֆակտո կփորձի նրան ներգրավել այդ գործի մեջ։ Սկզբից էլ էին փորձում նման բան անել»: Ձեր և Նիկոլի ճանապարհային քարտեզները կմիավորվե՞ն: «Որոշել ենք քննարկումները շարունակել ոչ միայն Նիկոլի, այլև մնացյալ ուժերի հետ` պայքարի մեջ ներառելով քաղաքացիական ողջ սպեկտրը»:
Իշխանությունից ո՞ւմ հետ եք աշխատում։ «Շուտ է դեռ, երբ շարժումը թափ հավաքի, իշխանական թևերն իրենք կգան մեզ մոտ»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը