Դատավորները` շարքայիններ

Հրապարակը գրում է. Երեւանում մեկ միասնական դատարան ձեւավորելու արդյունքում մի շարք դատարանների նախագահներ դարձել են շարքային դատավոր, եւ դա ոմանք շատ ծանր են տանում: Շարքային դատավորից մի քիչ ավել լինելու համար Երեւանի դատարանների նախագահներից ոմանք առաջադրվեցին ԲԴԽ կազմում ընդգրկվելու համար։ Օրինակ՝ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, ով չընտրվեց ԲԴԽ անդամ եւ այժմ ցանկանում է վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել է դատավորի կենսագրությունը՝ Գեղարքունիքի դատարան, բայց արդեն նախագահի կարգավիճակում: Այդ դատարանի նախագահն այժմ ամբաստանյալի աթոռին է՝ կաշառքի գործով:Նոր Նորքի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչի որդին եւս ցանկանում էր դառնալ Երեւանի դատարանի նախագահ, սակայն Ռուբեն Վարդազարյանն ավելի «անցողիկ» թեկնածու էր: Բայցեւայնպես, Երեւանի դատարանների նախկին նախագահները հույսները չեն կորցրել, քանի որ Վարդազարյանը պաշտոնավարելու է ընդամենը 3 տարի, նրանց խոստացել են, որ հերթով կճաշակեն դատարանի նախագահ լինելու բերկրանքը:Նշենք, որ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները եւ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել։ Ապա Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ: Այդ գլուխն ուժի մեջ կմտնի ս.թ. ապրիլի 9-ից: Իսկ Ռուբեն Վարդազարյանը, եթե ԲԴԽ-ի կողմից նշանակվի, կպաշտոնավարի ընդամենը 3 տարի՝ առանց վերանշանակվելու իրավունքի:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Սասու՛ն, անցյալդ հիշեցնե՞մ՝ որտեղ ես ավարտել․․․ Սամվելյան (video) «Լեշը փռել են ու հարձակվել վրան․ ի՞նչ թեմաների մեջ է Սասուն Միքայելյանը» (video) Ձեզ պետք էր ազատել․ ինչի՞ դիմաց է Փաշինյանը 5 միլիարդի պարգևավճար դուրս գրել․ Մեսրոպ Առաքելյան (video) Քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ․ Արամ Վարդևանյան (video) Անգրագետ Սասու՛ն, էդ ցանկությունդ գիտե՞ս՝ ինչ է լինելու․․․ մանկավարժ (video) Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video) Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. փաստաբան (video) Վարդան Ղուկասյանը պետք է շտապ վիրահատվի․ փաստաբանը մանրամասներ հայտնեց (video) Աբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am