Երեկ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով արդեն չորրորդ անգամ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը։
Մանուկ հասակում Պուտինը երազում էր հետախույզ դառնալու մասին, արդյունքում 1975թ. դարձավ ՆԳՆ գործակալ։
Պուտինը մեծացել է Լենինգրադի կոմունալ բնակարաններից մեկում, որտեղ բնակվում էր երեք ընտանիք։ Նա նշում է, որ հիշում է առնետներին, որոնք որսի էին դուրս գալիս շքամուտքում։
Նախագահի պապը Լենինի մոտ խոհարար է աշխատել, մի քանի անգամ նա ուտեսներ է պատրաստել նաեւ Ստալինի համար։
Դպրոցում Պուտինը երեք է ստացել քիմիայից, ֆիզիկայից, աշխարհագրությունից եւ հանրահաշվից։
Ասում են, որ Պուտինն իր շներին օգտագործում է քաղաքական գործիչների վրա ճնշումներ գործադրելու նպատակով։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վախենում է շներից, ուստի նրա աշխատակիցները միշտ նախապես զգուշացնում են, որ նրա ներկայությամբ շներ չպետք է լինեն։ Մերկելի հետ հանդիպման ընթացքում, սակայն, սենյակ է մուտք գործել նրա շունը։ Մերկելը մի կերպ է զսպել էմոցիաները, իսկ Պուտինը հարցրել՝ արդյոք շունն իրեն չի վախեցնում։
Նա հեղինակել է «Սովորում ենք ձյուդո Պուտինից» գիրքը, որը լույս է տեսել 1970թ.։
1974 թ. Պուտինը լոտոյով ավտոմեքենա է շահել՝ «Զապորոժեց», որն այդ ժամանակ բավականին հարգի մեքենա էր համարվում։
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օրվա մեջ հինգ անգամ «Պուտին» բառի կրկնումը երկու անգամ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, իսկ ութանգամյա կրկնումը՝ անկոլոգիական հիվանդությունների ռիսկը։
Պուտինը սամբոի եւ ձյուդոի վարպետ է, ունի ձյուդոի սեւ գոտի։
Պուտինը դաշնամուր է նվագում։ Նրա ռեպերտուարը բավականին լայն է։ Շատերն են լսել նրա կատարմամբ «Ինչից է սկսում Հայրենքը», «Մոսկովյան պատուհաններ»-ը եւ այլն։
Դպրոցում Պուտինին պատժում էին աղջիկների հետ ակտիվ համբուրվելու համար։
Ռուսական էստրադայից Պուտինի սիրած կատարողներն են «Լյուբե» խումբը, Գրիգորի Լեպսը, «Գնչուական բակ» անսամբլը, օպերային երգչուհի Հիբլա Գերզմավան։
Վլադիմիր Պուտինը ձկնորսության սիրահար է։ 2013-ին նա Տուվայի լճում 21 կիլոգրամանոց ձուկ է որսացել։
Պուտինը ժամացույցը կրում է բացառապես աջ ձեռքին։
Պուտինի երկրպագուներն ահնագստանում են նրա ժառանգականության համար. նախագահի հայրն ու մայրը մահացել են քաղցկեղից։
Պուտինը խնդիրներ ունի պունկտուալության հետ։ Նրա նախկին կնոջ խոսքով, նա միշտ ուշացել է ժամադրությունից այն էլ ոչ թե 15-20 րոպե, այլ 1,5 ժամ։ Հետաքրքիր է, որ նախկին կինն այդքան սպասել է:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը