Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ելք» դաշինքին կոչ է անում օգտվել միջազգային փորձից և ստեղծել ստվերային կառավարություն, ինչը հնարավորություն կտա հանրությանն այլընտրանքային քաղաքական օրակարգ տալ:«Իմ գործընկերները մի քիչ քննադատեցին առաջարկությունը, որովհետեւ այն հնչել է իմ կողմից: Կարող եք մոռանալ այդ փաստը, պարզապես վերցրեք այդ միջազգային փորձը, ստեղծեք խորհրդարանական համակարգին հարիր քաղաքական մշակույթ, որովհետեւ մենք մեր պարտավորությունները կատարում ենք, բայց առանց ձեզ լիարժեք ունենալ խորհրդարանական այդ ձեւաչափը, չենք կարող»,-ասաց նա:
Աշոտյանը չցանկացավ «Ելք»-ի որակել որպես «ստահոդ ընդդիմություն»՝ նշելով. «Այսօրվա ելույթներից հետո «ստահոդ» բառը կարելի է տարածել նաեւ ընդդիմադիր որոշ խմբակցությունների վրա, բայց չեմ ուզում այդպես անել, որովհետեւ մենք ոչինչ չենք արել, որ դուք մտնեք խորհրդարան, դուք ձեր ուժերով եք մտել, մի վարկաբեկեք ձեր հաջողությունները»:
Նա հույս հայտնեց, որ խորհրդարանում «Ելք»-ի հետ աշխատանքը կշարունակվի քաղաքակիրթ երկխոսության մշակույթի ներքո: «Նախորդ խորհրդարանում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը: Հուսամ «Ելք»-ին նույն ճակատագիրը չի սպասվում»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը