Օրեր առաջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշեց ծննդյան 30 ամյակը, հաջորդիվ՝ ֆեյսբուքյան իր պատին մեղադրանք-գրառում հայտնվեց՝ հոր մահվան օրը Նաիրան մեծ շուքով նշել է ծննդյան տարեդարձը:
Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին լացակումած պարզաբանեց՝ ֆեյք էջերից այնպիսի հեքիաթներ են գրում, արդեն նույնիսկ չգիտի՝ ո՞ղջ է, թե՞ մահացած:
«Ես տեղյակ չեմ եղել, որ մահացել է: Երբ մահամերձ էր, հորս աղջիկը զանգեց, ես էլ գնացել եմ Բանգլադեշի` ծերերի խնամքի կենտրոն (ծերանոց, հեղ.)՝ նրան տեսնելու: Դրանից հետո նրա մասին ինձ ոչ-ոք ոչ մի տեղեկություն չի տվել», - նշեց նա:
Դերասանուհու ծնողներն ամուսնալուծված են եղել, նա և հայրը երկար տարիներ միմյանց հետ չեն շփվել: Հարցին՝ արդյոք շփման համար արգելք է հանդիսացել մայրը, պատասխանեց. «Ո՛չ, ուղղակի նա չի շփվել, ես կապ չեմ ունեցել նրա հետ: Մայրս է ինձ մեծացրել: Ասեմ ավելին՝ շատ վաղ տարիքում նաև հորս երկու երեխաներին է պահել՝ չնայած նրանք այդպես չեն համարում: Արդեն բավական է օգտվեն այն հանգամանքից, որ ես ճանաչված եմ: Հայրս բացի ինձանից 4 երեխա ունի, այդ 4-ը ներկա՞ են եղել: Եթե այո, ուրեմն լավ են արել, ապրեն իրենք, ցուցադրելու բան են ունեցել»:
Նաիրան որքան էլ գիտակցում է, որ իրեն մեղադրողներն անունուն, կեղծ օգտատերեր են, այնուամենայնիվ, այդ մեղադրանքները հունից հանում են նրան: Նկատում է՝ այդ մեղադրողներից որևէ մեկը գոնե մեկ անգամ չհարցրեց՝ 30 տարվա ընթացքում հայրն իր համար 4 մեխակից բացի, այլ բան գնե՞լ է, թե՞ ոչ:
«Բայց ես նրան սիրել եմ միշտ: Ես իմ տեսակով հորս աղջիկն եմ, ցավոք», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Հ.Գ. 1. Մեզ հետ զրույցից հետո դերասանուհին զանգահարել է հայրական կողմի հարազատներին՝ ճշտելու իսկությունը հոր մահվան լուրերի մասին: Այդ զանգից հետո նրա ֆեյսբուքյան էջում հայտնվեց ահա այս գրառումը.
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հորս մասին թեման փակել, որովհետև ինձ սպառնում են։ Ես զանգահարեցի, որպեսզի հարցնեմ, թե ինչո՞ւ տեղյակ չեն պահել հորս մահվան լուրի մասին։ Ինձ պարզապես սպառնացին՝ ասելով, որ կսպանեն։ Ինչ է՝ ես ասել եմ, որ նա եղել է ծերանոցում»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը