«Ինչպես երևում է, մեր կառավարությունը միտված է Եվրոպական դատարանում ձգձգել Վահան Շիրխանյանի դատավարությունը». Հայկ Ալումյան (փաստաբան) (video)
«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է մեզ մտահոգել»,-այսօր Հայելի ակումբում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Վահան Շիրխանյանի փաստաբանները դիմել էին Եվրոպական դատարան, որտեղ Շիրխանյանի գործը արագ քննելու որոշում էր կայացվել և մեր կառավարությանը վերջնաժամկետ էր տրվել մինչև փետրվարի 26-ը. «Կառավարությունը պետք է մինչև փետրվարի 26-ը ներկայացներ իր առարկությունները, որոնք մեզ դեռ չեն ներկայացվել. Ինչպես երևում է մեր կառավարությունը միտում ունի Եվրոպական դատարանում ձգձգել Վահան Շիրխանյանի գործը»: Մանրամասները՝ տեսանյութում.
