Ժիրայր Սեֆիլյանն ազատազրկվեց. միջադեպ դատարանում/տեսանյութ/
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը: Դատավճռի հրապարակումից հետո Շենգավիթի նստավայրում լարված իրավիճակ էր ստեղծվել ,ոստիկանությունը մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել դատարանի տարածքում: «Ամոթ» վանկարկումներով են ամբաստանյալների բազմաթիվ աջակիցներ ընդունել հրապարակված դատավճիռը: Ներկաներից մի քանիսի ինքնազգացողությունը դատավճիռը լսելիս նույնիսկ վատացել է:
Նրանք բողոքում են դատավճռի դեմ:
