Հրայր Թովմասյանն առաջադրվել է ՍԴ նախագահի պաշտոնում

ԱԺ-ում   Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցի քննարկմանը Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը հիշեցրեց, թե ՍԴ անդամ ընտրվելու ժամանակ առիթ է ունեցել նշելու, որ այն իր համար պատիվ է և պատասխանատվություն, իսկ ՍԴ դատարանի նախագահի դեպքում որքան պատիվն է բարձր, նույնքան պատասխանատվությունը՝ կապված պաշտոնի հետ: «Վստահ եմ, որ ՍԴ 7 անդամները ևս արժանի էին այստեղ կանգնած լինելու, բայց պատիվն ինձ է տված:Մեր  աշխատանքը չի ենթադրում քաղաքական անելիքներ, ծրագրեր:ՍԴ նախագահի լիազորությունները նույնն են, ինչպես ՍԴ մյուս անդամներինն է՝ արդարադատություն իրականացնելուց զատ ապահովել ՍԴ բնականոն գործունեությունը, իսկ մնացածն այս կարգավորմանն ածանցյալ են:Դրա համար կարևոր է աշխատանքային մթնոլորտի ձևավորումը, որ յուրաքանչյուր աշխատակից հպարտ զգա, որ մասնիկն է այս համակարգի, երկրի համար ամենաբարդ խնդիրներից մեկի՝ Սահմանադրության գերակայության ապահովմանը: Ձեր կողմից նշանակվելու պարագայում կձգտեմ ապահովել Սահմանադրության գերակայությունը »,-ասաց նա :

 «Մի քանի գաղափարներ ունեմ, որոնք կփորձի կյանքի կոչել նշանակվելու դեպքում: Շատ եմ կարևորում նոր փոփոխված Սահմանադրության մեկնաբանության համապարփակ ներկայացնելը: Միգուցե պետք է մտածել դատաքննությունների ուղիղ հեռարձակման մասին»,-ասաց նա և նշեց, թե կարելի է մտածել այն ուղղությամբ, որ դատարանի որոշումները հրապարակվելուց հետո դատավորը պատասխանի լրագրողների հարցերին: «Ժողովրդավարական իրավական պետության ձևավորումը հնարավոր չէ պատկերացնել առանց արդյունավետ արդարադատության համակարգի կայացման պատկերացնել: Չի կարելի թուլանալ՝ երկրում սահմանադրական արդարադատության մակարդակ ապահովելով, պետք է շարունակել անվերջ բարելավել»,-ասաց նա և հավելեց, թե անվիճելի դրույթ է ՍԴ պատասխանատվությունը սահմանադրական արդարության համար, բայց Սահմանադրության դրույթներին հետևելը յուրաքանչյուր քաղաքացու և պաշտոնայի պարտականությունն է:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Սասու՛ն, անցյալդ հիշեցնե՞մ՝ որտեղ ես ավարտել․․․ Սամվելյան (video) «Լեշը փռել են ու հարձակվել վրան․ ի՞նչ թեմաների մեջ է Սասուն Միքայելյանը» (video) Ձեզ պետք էր ազատել․ ինչի՞ դիմաց է Փաշինյանը 5 միլիարդի պարգևավճար դուրս գրել․ Մեսրոպ Առաքելյան (video) Քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ․ Արամ Վարդևանյան (video) Անգրագետ Սասու՛ն, էդ ցանկությունդ գիտե՞ս՝ ինչ է լինելու․․․ մանկավարժ (video) Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video) Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. փաստաբան (video) Վարդան Ղուկասյանը պետք է շտապ վիրահատվի․ փաստաբանը մանրամասներ հայտնեց (video) Աբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am