«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու փետրվարյան հայտնի նիստից հետո ՀՀԿ խմբակցության անդամներից Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, հայտարարել էր, թե «Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին եղած կոյուղաջրերով լի տարայի մեջ կիսլատա՝ ազոտական թթու է եղել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նաիրա Նահապետյանը պնդել է իր հայտարարությունը: Հարցին, թե ունի՞ ապացույցներ, ՀՀԿ-ական տիկինն ասել է, թե ծանոթ է «անալիզներին», և որ այդ տեղեկությունը ստացել է իրավապահ մարմիններից:
Նկատենք՝ կոյուղաջուրը քրեական գործի շրջանակներում ուղարկվել է փորձաքննության: Բայց այդ փորձաքննության արդյունքները գոնե Նահապետյանին հայտնի չպետք է լինեին, քանի որ գոյություն ունի «նախաքննական գաղտնիք» հասկացությունը, իսկ նա այս գործով վկայի կարգավիճակ ունի, հետևաբար իրեն հասու չպետք է լիներ ինֆորմացիան:
Ու հետաքրքիր է՝ ո՞վ է խախտել նախաքննական գաղտնիքը: Չի բացառվում, որ իրականում որևէ մեկը Նահապետյանին որևէ տեղեկություն չի տրամադրել, այլ ՀՀԿ-ական տիկինը երեկ որոշել էր պարզապես ստել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը