Հանրայինի դեմ «կամպանիան» շարունակվում է. կարծում են, որ դա արվում է վերեւների «դաբրո»-ով

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ համացանցում բուռն քննարկումների արժանացած «Լավ երեկո» հաղորդման շուրջ աղմուկը չի դադարում: Հանրային հեռուստաընկերությունում կարծիք կա, թե իրենց դեմ քննադատության ալիք է սկսվել, եւ խնդիրը ոչ այնքան հաղորդման ժամանակ եղած կիքսերն էին, որոնք հնարավոր է այլ ժամանակ անտեսվեին, որքան այս ամենի ուղղորդումը կոնկրետ նպատակներով: Հանրայինի ղեկավարությունը նման եզրահանգման է եկել հատկապես այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությունը մի «կլիզմիչ» ռեպորտաժ էր պատրաստել, որի ինֆորմացիոն առիթը «Լավ երեկոն» էր, սակայն ռեպորտաժում ավելի գլոբալ հարցեր էին բարձրացրել՝ Հանրայինի պետական ֆինանսավորումը, արտոնյալ կարգավիճակը եւ այլն: Մասնավորապես՝ «Շանթ» հեռուստաընկերությունը հիշել էր Հանրայինի ֆինանսական գերարտոնյալ վիճակի մասին, ինչի հետեւանքով հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ: Ռեպորտաժում նշվում է, որ Հանրայինի բյուջեն ավելին է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների՝ շուկայում աշխատած գումարները միասին վերցված, միայն հեռուստահաղորդումների մասով այն գերազանցում է 6 միլիարդ դրամը: Հանրայինում վստահ են, որ նման ռեպորտաժ առանց վերեւների «դաբրոյի» չէր կարող եթեր գնալ, իսկ այս քննադատություններն իբր թե լռեցնելու համար իշխանությունը կարող է փոփոխություններ անել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Սասու՛ն, անցյալդ հիշեցնե՞մ՝ որտեղ ես ավարտել․․․ Սամվելյան (video) «Լեշը փռել են ու հարձակվել վրան․ ի՞նչ թեմաների մեջ է Սասուն Միքայելյանը» (video) Ձեզ պետք էր ազատել․ ինչի՞ դիմաց է Փաշինյանը 5 միլիարդի պարգևավճար դուրս գրել․ Մեսրոպ Առաքելյան (video) Քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ․ Արամ Վարդևանյան (video) Անգրագետ Սասու՛ն, էդ ցանկությունդ գիտե՞ս՝ ինչ է լինելու․․․ մանկավարժ (video) Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video) Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. փաստաբան (video) Վարդան Ղուկասյանը պետք է շտապ վիրահատվի․ փաստաբանը մանրամասներ հայտնեց (video) Աբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am