araratnews.am-ը գրում է.
Հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (Զապ Լենինականսկի) անունը կապում են երեք քրեական հեղինակությունների մահափորձերի հետ: Այս մասին հաղորդում է «Փրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով` Զապին համարում են անցյալ տարվա վերջին Թուրքիայում քութաիսցի «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի (Ալֆասոն) գնդակահարության կազմակերպիչ` իբր քրեական հեղինակություն Նոդար Ասոյանի (Նոդար Ռուսթավսկի) «պատվերով»:
«…Բացի այդ, (…) չի թաքցվում Զապի ղեկավար դերը նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանի, նույն ինքը` Հայկո Ղարաբաղսկիի նկատմամբ հաշվեհարդարի մեջ, նա վերջինիս տանը կրակել էր վերջինիս ոտքերին»,- նշում է «Փրայմ Կրայմը»:
Փետրվարի 27-ին հաղորդվել էր, որ Թուրքիայի ոստիկանությունն դուրս է եկել «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիի (Դաթո Պանկիսսկի) մարդասպանի հետքի վրա, որին գնդակահարել էին անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Ստամբուլում: Թուրք ուժայինների տվյալներով` վարձու մարդասպանները եղել են Հայաստանի քաղաքացիներ, իսկ ենթադրյալ կազմակերպիչ` Զապ Լենինականսկին:
«Փրայմ Կրայմը» նշել է, որ Պանկիսսկիին բարեհաջող վերացնելուց հետո Զապը կարող է ստանալ ադրբեջանցի թիվ 1 «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Գուլի) «պատվերը»: Նա համարվում է գողական «գահի» գլխավոր հավակնորդը Զախարի Կալաշովից (Շաքրո Մոլոդոյի)` ըստ քննության տվյալների` Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդից հետո:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը