ՀայկականՎերածնունդսփյուռքյանկազմակերպությանհայտարարությունըԺիրայրՍեֆիլյանիդատավարությանվերաբերյալ
Հետևելով դատավարության ընթացքին, միանգամայն պարզ է դարձել, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառվում է քաղաքական հաշվեհարդար իր ընդդիմադիր գործունեության պատճաոով: Ներկայացված մեղադրանքները հիմնված են բացառապես կեղծ ցուցմունքների վրա:Դատավարության ընթացքում չի ներկայացվել որևէ իրեղեն ապացույց, որը կարող էր Ժիրայր Սեֆիլյանին կապել մեղադրանքների հետ: Ընդհակառակը, գործում ներգրավված և մեղադրվող այլ անձինք մատնանշում են քննչական մարմինների կողմից իրենց նկատմամբ կիրառված ճնշումների մասին, որպեսզի նրանք կեղծ ցուցմունքներ տան Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ:
Այս բացահայտումները ոչ մի ընթացք չեն ստացել, և քննիչների կողմից կատարված ապօրինությունները անտեսվել են:Մեղադրող կողմի ներկայացրած 11 տարվա պատիժը ապտակ է թե արդարադատությանը, և թե հայոց պետականությանը: Այս դատավարությունը հանդիսանում է ևս մեկ ցայտուն ապացույց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի արդարադատություն, և ցանկացած անձ կարող է հայտնվել ճաղերի ետևում, եթե Սերժ Սարգսյանը այդպես ցանկանա, նույնիսկ եթե այդ անձը ազգային հերոս է, ինչպիսին Ժիրայր Սեֆիլյանն է:Այս խայտառակ դատավարությունը կրկնակի վնասակար է այն բանի համար, որ Ժիրայր Սեֆիլյանը սփյուռքահայ է:
Պատժելով Ժիրայր Սեֆիլյանին՝ ռեժիմը քարկոծում է Հայաստան-Սփյուռք կապը և վանում է սփյուռքահայերին հայրենիքից:Հայտարարում ենք մեր անվստահությունը Հայաստանի ողջ դատաիրավական համակարգի նկատմամբ, որը Սերժ Սարգսյանի ձեռքում վերածվել է քաղաքական հաշվեհարդարների գործիքի: Դատապարտում ենք ռեժիմի ապօրինությունները և անարդարությունները Ժիրայր Սեֆիլյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների նկատմամբ, և պահանջում ենք նրանց բոլորին ազատ արձակել: Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի առողջ ուժերին միանալ մեր պահանջին:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը