Մարտի 24-ին Երեւանում երթ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է «#ՄերժիրՍերժին» ֆեյսբուքյան Events-ից: Միջոցառումը տեղի է ունենալու 14:00-16:00-ն: Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտից, կանցնի Սարյան-Պուշկին-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Հանրապետության հրապարակի-Նալբանդյան-Թումանյան-Մաշտոցի փողոցներով և կավարտվի Թամանյանի արձանի մոտ:
«Հոգնե՞լ ես գաղջ մթնոլորտից, ուզու՞մ ես փոփոխություններ, արի Կասկադ երթի:
Մենք ունենք կարգախոսների մեր հավաքածուն.
Մերժիր Սերժին
Եկել ենք, որ տոնդ փչացնենք
Մի դրժիր, որ չդրժվես
Մնում ես, որ ի՞նչ անես
Թռա՞ր Ստեփանակերտ
Գնալու պահով տատդ ի՞նչ էր ասում
Ո՞ւր է ատոմակայանը
Ո՞ւր է Հայաստան-Իրան երկաթգիծը
4 մլն Հայաստան, իյա իրո՞ք
Սերժին դեմ ես, կայֆ ա չէ՞
Գնա, որ հավատանք
Մի լանչիր, արի Սերժին չանչիր
Փոխենք Սերժին, փոխենք համակարգը
Հավատս չի գալիս, որ 10 տարի անց դեռ Սերժի դեմ եմ պայքարում
Ավելացրու քո կարգախոսը, վերցրու հետդ եւ շաբաթ օրը՝ ժամը 2-ին արի Կասկադ: Սպասում ենք»,- նշված է իրազեկող հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը