Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր իր ելույթում անդվադարձավ Զարուհի Փոստանջյանի կողմից հնչող այն մեղադրանքներին, թե ինքը մեդալ է ստացել արյունոտ ձեռքերից, ովքեր սպանել են իր ամուսնուն: Բախշյանը ի պատասխան նշեց, թե մեդալը չի ստացել Ռոբերտ Քոչարյանից, այլ եղել է խմբակցության որոշումը: «2011-ին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, «Ժառանգություն» խմբակցությունը նախագահականից ստացավ պատգամավորի թեկնածուի առաջարկ, ում պետք է մեդալ տրվեր: Այդ որոշումն իմ անունով չի եղել, որոշումը կայացվել է խմբակցությունում, կուսակցության որոշումն է եղել՝ ինձ ներկայացնել մեդալի: Եվ ես այն չեմ ստացել արյունոտ ձեռքեր ունեցող Ռոբերտ Քոչարյանից, չնայած միշտ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը նույնպես չկանխեց այդ ահավոր ահաբեկչությունը: Կրկնում եմ՝ ես խմբակցության որոշմամբ եմ ստացել այդ մեդալը»,- նշեց նա:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը