5 շրջաններ հանձնելու մասին խոսակցությունները Ադրբեջանն է տարածում կամ իր, կամ այլ անձանց միջոցով, նման բան գոյություն չունի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:Շավարշ Քոչարյանն ասաց, որ դա Ադրբեջանի ցանկությունն է, որն ինքը պարբերաբար կամ իր շուրթերով, կամ այլ անձանց շուրթերով փորձում է սփռել մամուլի էջերում:
«Մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն: Դա համանախագահները հստակ գիտակցում են եւ ուղղակի հայտարարել են, որի մասին են խոսում եւ Վիեննայի, եւ Սանկտ-Պետերբուրգի, եւ Կրակովի պայմանավորվածությունները, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջեւ լինի վստահություն: Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն»,-ասաց նա:
Խոսելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցից՝ ասաց, որ դա շատ կարևոր քայլ էր: «Մենք պետք է գիտակցենք, որ Արցախի հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, ճիշտ է, դեռ չճանաչված: Նա վարում է իր արտաքին քաղաքականությունը, որն իհարկե, սահմանափակ է միջազգային չճանաչման պատճառով»,-ասաց նա:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը