Այսօր՝ մարտի 19-ին, հայկական սպորտի կենդանի լեգենդ, Հայաստանի հավաքականի առաջատար, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխարհահռչակ ու լեգենդար ֆուտբոլիստին ուղեկցում էր Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Հ. Մխիթարյանին Ա. Մուրադյանը ներկայացրեց վերականգնողական կենտրոնի առօրյան, աշխարհահռչակ ֆուտբոլիստը եղավ գրեթե բոլոր հարկերում, որից հետո հանգստի սենյակում հանդիպեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած և նշված կենտրոնում բուժում ստացող լեգենդար առյուծ-զինվորներին։ Երկրպագուների մի մեծ բանակ տևական ժամանակ չէր թողնում, որպեսզի լեգենդար ֆուտբոլիստը «1 վայրկյան հանգիստ մնար»։ Նրանք ինքնագրեր էին ուզում և լուսանկարահանվում կենդանի լեգենդի հետ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը