««Ելք»-ը ստեղծվել է որպես արհեստական միավոր: «Ելք»-ը ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողն այսօր ուղղակի ցանկանում է ձեզ պառակտել, պառակտում է, դա է տեղի ունեանում, այնպես որ այդքան ցավոտ մի վերաբերվեք այդ պառակտմանը կամ ոչ պառակտմանը», - Երևանի ավագանու նիստում «Ելք»-ի՝ նիստերի դահլիճը լքելուց հետո հայտարարեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը :
«Ձեր պապաներն են կանգնած եղել այն բոլոր իրադարձությունների հետևում, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում` սկսած 1996 թվականից», - ասաց Զ. Փոստանջյանը՝անդրադառնալով հարցին,թե այս նախագծի ետևում ինչ-որ ուժեր են կանգնած :
Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ից Անահիտ Բախշյանին մեղադրեց «կեղտոտ ու արյունոտ» ձեռքերից մեդալ վերցնելու մեջ:
«Ի՞նչ էր մտածում այդ տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում: Սա է մեր պատկերը, սա է մեր բարոյականությունը», - նշեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարը:
Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին մեղարդեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ընկերություն անելու մեջ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը