«Կանանց գաղութի» նոր պետը կին է
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի. քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը, այդ մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունից։ Նշենք, որ «Աբովյան» քրեակատարաողական հիմնարկը, որը հայտնի է որպես «կանանց գաղութ», մի քանի ամիս է՝ ղեկավար չուներ. նախկին պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել էր պաշտոնից և նշանակվել Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի տեղակալ։
