Պայթյուն Աֆրինում. կան զոհեր
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սիրիայի Աֆրին քաղաքում պայթյուն է որոտացել 4 հարկանի շենքում: Զոհերի թիվը հասնում է 11-ի: Զոհերից 4-ը խաղաղ բնակիչներ են, ևս 7-ը՝ Սիրիական ազատագրական բանակի անդամներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
