Վերջին երկու դատական նիստերին «Սասնա Ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանին հարկադրաբար են բերել դատարան՝ 230 արյան ճնշմամբ,այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
« 5-6 ամիս շարունակ Կարո Եղնուկյանը համբերատար սպասել է, որ կարող է օրենքների հիման վրա արդյունքի հասնել, բայց տեսավ, որ դատավորն առանց որեւէ հիմնավորման մերժեց իր կալանքը գրավով փոխարինելու, ինչպես նաեւ գործից իր մասն առանձնացնելու միջնորդությունները, նրա մոտ հանկարծակի առաջացավ կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա: Երբ նա մտնում է նիստերի դահլիճ, կտրուկ բարձրանում է արյան ճնշումը, ինչը տասնյակ բժիշկներ հաստատել են: Սա արտառոց է, որովհետեւ այն հոգեբանական հիվանդություն է»,ասաց նա:7 դատական նիստերի ժամանակ բերում էին Եղնուկյանին, 5-10 րոպե անց ճնշումը բարձրանում էր, տեղափոխում էին: Վերջին նիստից հետո դատավորն էլ չկարգադրեց, որ նրան բերեն նիստերի դահլիճ,տեղեկացրեց փաստաբանը:
«Այսօր մեր դատարանները չեն կարողանում ապահովել կալանավորների նորմալ կեցությունը եւ կաշկանդված են գործում։ Այն տպավորությունն է, որ ուզում են Եղնուկյանը գա դատարան, վիրավորի դատարանին, եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեն, թույլ չտան մասնակցել նիստերին»։
Փաստաբանը նշում է, որ Եղնուկյանը հոգեբանի կարիք ունի։ «Դա հաստատել են նաեւ բժիշկները, սակայն թույլ չեն տալիս։ «Բացի այդ, հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով դատարանները պարալիզացված են, ինքնուրույն որոշում չեն կարողանում կայացնել, կաշկանդված ու սարսափած են: Որոշումները կայացվում են դատարանից դուրս:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը