«Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելք»-ը մտահոգություններ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե արդյո՞ք այս ճակատն այն հարթակն է, որտեղ կարող եք դուք հանդես գալ, միանալ նրանց, կամ համատեղ ինչ-որ գործողություն իրականացնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Տեսեք՝ մենք ասել ենք, որ մենք ունենք գործողությունների ծրագիր և մենք այդ գործողությունների ծրագիրը քննարկում ենք, էդ գործողությունների ծրագիրը իրագործվելու է։ Մենք ունենք մի շարք խնդիրներ, նախապայմաններ կապված ընդհանուր դաշտի հետ և այդ պայմաններից կարևորագույնը ոչ բռնի քաղաքացիական պայքարի սկզբունքն է և այնպիսի ոչ բռնի քաղաքացիական պայքարը, որը նույնիսկ բռնությանը բռնությամբ չի պատասխանում»։
Ճշտող հարցին, թե այս ճակատում նման վտանգ տեսնո՞ւմ են, ճակատում չե՞ն կիսում «Ելք»-ի կարծիքը, Փաշինյանը պատասխանել է. «Համենայն դեպս, մենք պաշտոնական քննարկումներ չենք ունեցել, ես չեմ կարող ասել կիսում են, կամ չեն կիսում, բայց կարող եմ ասել, որ նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ մենք մտահոգություն ունենք և այդ մտահոգությունն էլի ոչ պաշտոնապես՝ անձնական զրույցների ֆոմատով մեր գործընկերներին փոխանցել ենք»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը