Պերմյակովը ստել է. նոր հանգամանքներ՝ վկաների հարցաքննության ընթացքում

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ավետիսյանների դաժան սպանության գործով հարցաքննվում են դատակոչված վկաները, որոնց մի մասը հիմնականում ռուս զինծառայողներ են: Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը երեկ Armtimes.com-ի հետ զրույցում որոշ էական հանգամանքներ է ներկայացրել, որոնք ի հայտ են եկել վկաների հարցաքննության ընթացքում: Վարոսյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև: – Պարոն Վարոսյան, Ավետիսյանների սպանության գործովարդեն մի քանի վկաներ են հարցաքննվել, որոնց մեծ մասըսահմանապահ ջոկատի ծառայողներ են:Հարցաքննվածվկաների ցուցմունքներով, տուժող կողմի համար նոր էականհանգամանքներ ի հայտ եկե՞լ են այս ընթացքում: – Մաս-մաս եթե անդրադառնալու լինենք, ապա առաջին հերթին խիստ զարմանալի է, թե ինչպես է Վալերի Պերմյակովը հայտնվել ՀՀ տարածքում գտնվող 102-րդ ռազմաբազայում՝ այն պայմաններում, երբ, այդ ռազմաբազայի սպաները ցուցմունք տալիս ներկայացնում էին զինվորի համար պահանջվող այնպիսի չափանիշներ, որոնց զինվորը պետք է համապատասխանի Հայաստան տեղափոխվելու համար: Մինչդեռ Վալերի Պերմյակովը նշված չափանիշներից և ոչ մեկին ընդհանրապես չի համապատասխանում: Այսինքն՝ ակնհայտ է, որ խնդիրներ ունեցող անձը, որը, ես կարծում եմ, ընդհանրապես Զինված ուժերում չպետք է ծառայեր, ոչ միայն ծառայել է՝ նաև նրան տեղափոխել են արտասահմանում գործող ռազմաբազա և տրամադրել հրազեն, և նա հրազենով հնարավորություն է ունեցել ծառայության վայրը լքել: Սա շատ կարևոր է, որովհետև պատասխանատվությունը, ես կարծում եմ, պետք է կրի ոչ միայն Վալերի Պերմյակովը: Երկրորդ կարևոր հանգամանքը նրա փախուստն է: Այստեղ ևս շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ ակնհայտ դարձավ, որ Ավետիսյանների տունը չի եղել այն առաջին տունը, ուր փախուստից հետո մտել է կամ փորձել է մտնել Պերմյակովը: Սկսված որոնողական աշխատանքները, նրա փախուստից անմիջապես հետո, ցույց են տվել և հետագայում քրեական գործի նյութերով դա ապացուցված է, որ Վալերի Պերմյակովը այլ տներ էլ է փորձել մտնել, ինչը իրեն չի հաջողվել՝ այն պարզ պատճառով, որ տները եղել են կողպված: Այս մասով հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ռուսական կողմը՝ թե 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, թե՛ նաև սահմանապահ ջոկատի զինվորները համատեղ որոնողական աշխատանքներ են կատարել Գյումրիի տարածքում, առանց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցության: Այսինքն, սկզբնական փուլում որոնողական աշխատանքները ռուսական կողմը ինքնուրույն է իրականացրել, և միայն որոշակի ժամանակ անց է, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է մասնակից լինել որոնողական աշխատանքներին, մինչդեռ իրականում հակառակը պետք է լիներ: Երրորդ հանգամանքը նրա ձերբակալումն է: Խիստ հետաքրքրական էին նաև ռուս զինծառայողների ցուցմունքները Վալերի Պերմյակովի ձերբակալման հետ կապված: Մասնավորապես էական հակասություններ սկսեցին ի հայտ գալ հենց ռուս զինծառայողների ցուցմունքների մեջ: Անմիջականորեն ձերբակալում իրականացրած զինծառայողներից Խաչատրյանը հստակ ցուցմունք տվեց, որ ձերբակալումից 5 րոպե հետո դեպքի վայրում՝ այսինքն սահմանային կառույցների մոտ գտնվող հատվածում են եղել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայողները, հետագայում արդեն հաջորդ հարցաքննության ժամանակ այլ զինծառայողներ այս պնդումը մի փոքր վերաձևակերպեցին, և ազգային անվտանգության ծառայողները դարձան ոստիկաններ, և ստացվեց, որ այդ ոստիկանները եկել են Պերմյակովի ձերբակալությունից 40 րոպե անց, և ռուս զինվորականները նրանց չեն թողել ձերբակալման վայր: Վերջապես, ցուցմունքներով պարզ դարձավ նաև այն, որ Պերմյակովին սահմանային ջոկատից դեպի ռազմաբազա տեղափոխել է ռազմաբազայի հրամանատարը՝ ՀՀ ոստիկանների ուղեկցությամբ: Բացի այդ, խիստ հետաքրքրական էր նաև բոլոր ռուս զինվորների կողմից իրականացված նկարագրությունը, թե ինչով են զբաղվել հայ իրավապահները ձերբակալումից հետո: Հարցաքննված զինծառայողներից որևէ մեկը որևէ կերպ չակնարկեց, թե հայ իրավապահները փորձել են Պերմյակովի փոխանցման հարցը  բարձրացնել, կամ փորձած լինեն իրենց հետ տանեն նրան, այլ ընդհակառակը՝ ուղեկցել են ռազմաբազա:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am