Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց կուբացի երկու կանանց՝ մայր և դուստր Բառբառա Լիմոնտա Մեգռետիի և Լեյինե Գոմես Լիմոնտայի գործով դատական քննությունը:
Կուբացի մայր և դուստրը Հայաստանում մեղադրվում են խարդախության եղանակով իրենց համերկրացիների առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար՝ երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այս գործով ևս մեկ անձի՝ ամբաստանյալ Լեյինեի ամուսնու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինս հայտնաբերվել է ՌԴ տարածքում… Գործի նրա մասն անջատված է առանձին վարույթում:
Ըստ մեղադրանքի՝ մայր և դուստր Բառբառան ու Լեյինեն նախնական համաձայնությամբ Հայաստանի տարածքով ԱՄՆ կուբացիների մեկնումը, մշտական բնակություն հաստատելը կազմակերպելու պատրվակով խարդախության եղանակով կատարել են համերկրացիների առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակումը:
Երևանում գտնվող կուբացի Ռոդրիգես Գոմեսը 2016 թվականին գրավոր հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին, որ իր ընտանիքի վեց անդամների՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով համերկրացիները իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, բայց մեկնումը Հայաստանից այդպես էլ չեն կազմակեպել, գումարն էլ չեն վերադարձրել:
Գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Նախնական քննությամբ պարզվել է, որ 1962 թվականին ծնված կուբացի կինը՝ Բառբառա Լիմոնտա Մեգռետին, մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող իր համերկրացիներին խաբեությամբ համոզել է, թե կարող է կազմակերպել նրանց մեկնումը Կուբայից ԱՄՆ… Հայաստանի տարածքով…
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գոմեսի ընտանիքի վեց անդամները Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց դիմավորել են Բառբառայի դուստրն ու վերջինիս ամուսինը՝ Յասսեռը:
Ժամանած կուբացիներին ապահովել են ժամանակավոր ապրելատեղով՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ:
Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար Գոմեսներից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ 36 հազար 300 դոլար և 2 հազար եվրո: Այդ գումարները Բառբառան, նրա դուստրն ու փեսան, ըստ մեղադրանքի, հափշտակել են, Գոմեսները ԱՄՆ մեկնելու թույլտվություն այդպես էլ չեն ստացել, նրանց գումարը չի վերադարձվել:
Գործով կատարված քննությամբ պարզվել է նաև, որ Բառբառայի, նրա դստեր ու փեսայի գործողություններից տուժել է կուբացի ևս մի ընտանիք, որի մշտական բնակության մեկնումը Կուբայից Ամերիկա՝ «չերեզ Հայաստան»՝ նույն մեխանիզմով իրականացնելու արդյունքում հափշտակվել է 24 հազար 920 դոլար:
Մանրամասները՝ այստեղ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը