«Սուտ, կեղծիք եւ զրպարտություն է». Հայկ Նահապետյանն արձագանքում է Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստին, թեպետ Սեֆիլյանը նշել է, որ անիմաստ կլինի իր կողմից պաշտպանական ճառով հանդես գալը, բայց որոշել  է առիթն օգտագործել ու իրեն ներկայացնել, որպես քաղաքական հալածյալ, ընդ որում` ոչ միայն Հայաստանի մասշտաբով: Ո՛չ ավել, ո՛չ պակաս Ժ. Սեֆիլյանը հայտարարել է. «Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ դադարեցրուքաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ: Ես պատասխանել եմ՝ զեկուցեք ձերղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, սպառնալիքը փոխանցող միջնորդն էլ եղել էռազմական փորձագետ, «Հանուն ինքնիշխան Հայաստանի» միավորման համակարգող Հայկ Նահապետյանը։ Թե որքանո՞վ է ասվածը համապատասխանում իրականությանը «Իրավունքը» հետաքրքրվեց հենց ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ: - Այն, որ իբրեւ միջնորդող, նման բան եմ ասել, սուտ է, կեղծիք է, զրպարտություն և բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:  Տարիներ առաջ, տալով Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների վերաբերյալ իմ փորձագիտական գնահատականը` փաստել եմ, որ գունավոր հեղափոխությունների անկյունաքարերից է «սրբազան զոհի» մատուցումը: Անգամ օրինակ եմ բերել, որ այդպիսի զոհ Ուկրաինայում առաջինը հանդիսացավ ազգությամբ հայ երիտասարդ, այնուհետեւ թվով 100 հոգի, որոնք հետո երկնային 100-յակ անունը ստացան: Այն ժամանակ էլ ակտիվորեն զբաղվում էի վերլուծական աշխատանքներով եւ ինձ համար ակնհայտ էր Ուկրաինայի զինված հեղաշրջման միջոցով մի խումբ անձնանց կողմից իշխանությունը գրավելու գործելաոճը, և ամենայն հավանականությամբ` այդ 100 հոգին էլ պատվերի շրջանակում պետք է զոհաբերվեին: Իսկ պատվիրատուն, լավ գիտենք, թե Արեւմտյան որ երկրներն են, որոնք իրենց հայտնի մեթոդաբանությամբ` աշխարհի տարբեր երկրներում իրականացնում են  նման գունավոր հեղափոխություններ: Եվ այս ֆոնին 2014 թվականի վերջն էր կամ 2015-ի սկզբները, երբ Հայաստանում քաղաքական ակտիվություն էր հանդես բերում նաեւ Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության համակարգող: Եվ իմ վերլուծության մեջ ասել եմ, որ եթե Արեւմուտքն այստեղ փորձ անի զինված հեղաշրջումով իշխանափոխություն իրականացնելու, ապա «սրբազան զոհերի» լավագույն թեկնածուներից մեկը կարող է դառնալ Ժիրայր Սեֆիլյանն, այնպես ինչպես Ուկրաինայում դարձան վերոնշյալ 100 անձինք: - Որտե՞ղ կամ ո՞ւմ եք ասել, որ հիմա բոլորովին այլ կերպ է մեկնաբանվում այս տեսակետը Ժ. Սեֆիլյանի կողմից: - Ասել եմ տարբեր տեղեր. ե՛ւ ընկերների շրջապատում, ե՛ւ փորձագիտական շրջանակում: Ինչպես հիշում եք, իրավիճակն այդ ժամանակ բավականին լարված էր մեզ մոտ ու պարբերաբար իմ փորձագիտական գնահատականների մեջ այս մասին կրկնել եմ: Իսկ թե ինչո՞ւ են հիմա նման ապատեղեկատվություն տարածվում, կարող եմ ասել, որ չարը ամեն կերպ աշխատում է ստի, կեղծիքի, ապատեղեկատվություն տարածելու միջոցով: Այս գործելաոճն է ընտրվում թե՛ պետությունների հանդեպ, թե՛ անհատ անձանց: - Բայց ինչո՞ւ հենց Ձեր անունը որոշեց տալ Ժիրայր Սեֆիլյանը եւ առհասարակ` ինչպե՞ս եք վերաբերում հենց նրա կողմից, ինչպես դուք ասացիք, նման ապատեղեկատվություն հնչեցնելուն: - Ենթադրում եմ, թե ում է ձեռնտու կոնկրետ իմ անձի վերաբերյալ նման զրպարտություն տարածելը մի մարդու կողմից, որն այսօր գտնվում է անազատության մեջ: Ուզում եմ հավատալ, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ թե անձամբ ինքն է այս նենգ զրպարտության հեղինակը, այլ ինքն իր մատնանշած «միջնորդի» ներկայացրած ապատեղեկատվության զոհն է: Մանրամասները՝ iravunk.com-ում   ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am