Ռուս-թուրքական հերթական «սիրավեպ». Նոր ատոմակայան, C-400 զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ջերմացման հերթական փուլն է: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի ապրիլին նախատեսված հիմնարկեքի արարողությանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Ռուսական կողմը խոստանում է ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին: Թուրք արտգործնախարարը հայտնել է նաև, որ ռուս պաշտոնակցի հետ քննարկելու է S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման գործարքը, որը, ինչպես շեշտել է Չավուշօղլուն, Անկարան օգտագործելու է միայն սեփական անվտանգությունը պաշտպանելու նպատակներով։ Հիշեցնենք՝ C-400 համակարգերի առաքումը Թուրքիա կմեկնարկի 2020թ.։ Մոսկվան և Անկարան անցած տարեվերջին ավարտեցին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ: Հատկանշական է, որ չնայած Անկարայի դեմ գործադրված ճնշումներին, պայմանագիրը կնքվեց: Անցած տարեվերջին Մոսկվան և Անկարան ավարտեցին ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվեց 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ: Նկատենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է S-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում: Թուրքիայի դաշնակիցները քննադատում էին Անկարային՝ նշելով, թե այդ քայլով Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից: Սակայն Թուրքիան պնդում է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ապահովելու համար նախ դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին, փորձել է հակաօդային համակարգ ձեռք բերել դաշնակիցներից, բայց անհրաժեշտ է աջակցություն չի ստացել, ինչից հետո արդեն սկսել է Ռուսաստանի հետ բանակցությունները: Անկարան պնդում է, որ Մոսկվայի հետ ռազմական այդ խոշոր գործարքը քաղաքական ենթատեքստ չունի, և այն պետք է դիտարկել միայն որպես երկրի պաշտպանական համակարգը ամրապնդելու անհրաժեշտ քայլ: Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար: S-400 նորագույն համակարգերը Ռուսաստանը սկսել է արտադրել 2007-ից: Մինչև հիմա այն վաճառվել էր Չինաստանին և Հնդկաստանին: Իսկ ահա թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են փլուզման եզրին, նախօրեին Մոսկվայում նշել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պնդելով՝ Վաշինգտոնը դրժում է Անկարային տրված խոստումները. մինչ օրս ոչ միայն դուրս չի բերում քրդերին Սիրիայի հյուսիսից, այլև շարունակում է զենք-զինամթերք տրամադրել քրդական խմբավորումներին: «Մեր հարաբերությունները մոտ են խզման կետին, փետրվարին մենք աշխատանքային խմբեր ենք ստեղծել՝ իրավիճակը փրկելու համար», - ասել է Չավուշօղլուն, միաժամանակ հավելելով՝ Թուրքիան Նահանգների առաջ պայման է դրել: «Այլևս չենք հանդուրժի, եթե նրանք վերստին խախտեն մեզ տված խոստումները: Այդ դեպքում մեր հարաբերությունների շարունակումն ի՞նչ իմաստ ունի», - հարց է հնչեցրել Թուրքիայի ԱԳ նախարարը: Ավելին, Մոսկվա կատարելիք այցից առաջ թուրքական մամուլին տված հարցազրույցում Չավուշօղլուն պնդել է, թե թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ Աֆրինը գրավելուց հետո մտնել հարևան Մանբիջ, ուր ամերիկյան զորքեր են տեղակայված, և մնալ այնտեղ՝ ամերիկացիների հետ համատեղ: «Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերի վերահսկողությամբ՝ քրդերը պետք է դուրս գան Մանբիջից, դրանից հետո արդեն մենք՝ ամերիկացիների հետ, կերաշխավորենք քաղաքի անվտանգությունը», - ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Ընդ որում, Անկարան մտադիր չէ սահմանափակվել դրանով: «Մանբիջից հետո թուրքական բանակը կմտնի ու ամերիկացիների հետ անվտանգություն կապահովի նաև Սիրիայի մյուս շրջաններում, որ այժմ գտնվում են քուրդ զինյալների վերահսկողության տակ՝ Ռաքքայից մինչև Իրաքի սահման», - ասել է Չավուշօղլուն, զգուշացնելով՝ եթե Անկարայի այս ծրագիրը տապալվի, Թուրքիան ինքնուրույն կշարունակի ռազմական գործողությունները ամերիկացիների աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, թե այս հարցում Վաշինգտոնի հետ արդեն կա նախնական համաձայնություն, ամերիկյան կողմը, սակայն, այդ պնդումներն առայժմ չի հաստատել Հայտնի է, որ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո՝ հաջորդ շաբաթասկզբին, Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Վաշինգտոն, ուր, իր խոսքով, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ քննարկելու է Սիրիայում խաղաղություն հաստատելու ճանապարհային քարտեզը: Մինչ ԱՄՆ մեկնելը, ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Չավուշօղլուն ընդգծել է՝ ի տաբերություն թուրք-ամերիկյանի, Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերությունները զարգանում են առանց խոչընդոտների: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am