Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատմամբ տուն է վերադարձել «Արժեքների հեղափոխության» կամ «Նոյեմբերի 5-ի» գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Ավետիս Ավետիսյանը: Նախագահող դատավոր Վարդան Ստեփանյանը գտել է, որ ազատազրկման ձևով պատժի հետագա կրման անհրաժեշտություն չկա: Ավետիսը ազատությունից զրկված է եղել 4 տարի 4 ամիս: Այս մասին «Հետք»-ին հաղորդեց նույն գործով մի քանի ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատված Հայկ Հարությունյանը: Հայկն ու Ավետիսը շուրջ երկու տարի միասին են պատիժ կրել «Սևան» ՔԿՀ-ում:
«Հետք»-ի հետ զրույցում Ավետիսը հայտնեց, որ ազատվելու լուրը չի հայտնել ընտանիքի անդամներին, ցանկացել է անակնկալ մատուցել կնոջը, որդուն: Անակնկալը ստացվել է, տուն է մտել ուշ երեկոյան:
Փոքրիկ Արմենին՝ որդուն, ծննդատնից տուն բերելուց հետո հայրը՝ Ավետիսը, նրան տեսել էր ընդամենը 2 օր: «Մեր որդին ծնվեց հոկտեմբերի 31-ին, 6 օրական էր նոյեմբերի 5-ին, երբ Ավետիսին ձերբակալեցին»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Ավետիսի կինը՝ Արմինե Զաքարյանը: Այժմ Ավետիսի ու Արմինեի որդին 4 տարեկան 4 ամսական է:
Մանրամասներն այստեղhetq.am
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը