Փաշինյանի վերջնագիրը Ելք-ին

Խորհրդարանական ընդդիմադիր Ելք դաշինքում չեն կարողանում կոնսենսուսի գալ Ազատության հրապարակ գնալու եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակում պայքարելու հարցում։ Չնայած դաշինքում համաձայն չեն պառակտումների մասին գնահատականներին, սակայն այլ բան հնարավոր չէ անվանել դաշինքում կատարվող իրադարձություններին։ Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը դաշինքը փորձում է տանել Ազատության հրապարակ եւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխել փողոցային պայքարով։ Նա դեռեւս անցած տարվա ամռանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, ապա դաշինքը հանրությանը հնարավորություն կտա արտահայտելու իր կամքը այդ գործընթացների դեմ։ Սակայն դաշինքի մաս կազմող Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կողմ է կառուցողական պայքարին եւ դաշինքը ձեւավորելու ժամանակ հայտարարել են, որ չեն կրկնի նախկին ընդդիմադիրների թույլ տված սխալները, ժողովրդին չեն տանի պարտության։ Հիմա Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները հայտարարում են, որ պետք չէ փողոց դուրս գալ եւ մարդկանց տանել հերթական պարտության։ Այն, որ որեւէ մեկը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը չեն կարող երաշխավորել, որ փողոցային պայքարը հաղթանակով է պսակվելու, դրանում կարելի է չկասկածել։ Բայց մյուս կողմից՝ ինչպես է հնարավոր խորհրդարանում լուծում տալ այդ հարցին, այն է՝ կասեցնել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությունը, դա նույնպես անհնար է պատկերացնել ՀՀԿ մեծամասնության պարագայում: Բայց մինչ դաշինքում երկու ուժերի միջեւ սկզբունքային պայքար է ընթանում, այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ապրիլի 3-ին ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացել: Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ հանրահավաքից բացի ՔՊ-ն երթ է պարտարստվում անցկացնել: Իսկ այս հայտը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում դաշինքին, ասելով՝ համաձայնեք, թե ոչ, ես գործուղվելու եմ Ազատության հրապարակ: Իհարկե, Ելք-ում ոչ նախանձելի իրավիճակ է ձեւավորվել, մի կողմից նժարին է դրված արմատական ընդդիմություն լինելու հարցը, մյուս կողմից՝ հռչակած սկզբունքներին հավատարիմ մնալու խնդիրը, այն է՝ ժողովրդին հերթական անգամ պարտության չտանելու խոստումը: Բայց հենց միայն  հայտնի խոսքի տրամաբանությամբ, որ փոշմանում են չարածի համար, Ելք-ը պարտավոր է ժողովրդին պայաքարելու հնարավորություն տալ՝ դուրս գալով փողոց, ինչը փաստորեն անհաղթահարելի ռուբիկոն է Լուսավոր Հայաստան կուսակցության համար: Իսկզբանե այս դաշինքը ձեւավորվեց ոչ այնքան կուռ հիմքերի վրա: Նիկոլ Փաշինյանը չհիմնավորված պայմաններում համաձայնեց դաշինք կազմել հենց այն ուժի հետ, որն իր կողմից իշխանության հետ համագործակցության մեջ էր մեղադրվում: Ասել է թե՝ ի հեճուկս հավաստիացումների, որ Ելք դաշինքը Հայաստանի նորագույն պատմության մեջ ձեւավորված ամենահաջողվածներց մեկն է, իրականում այնքան էլ այդպես չէ: Հետեւաբար ոչ գաղափարական հիմքի վրա ձեւավորված դաշինքի ճակատագիրն ինչ որ պահի վտանգվելու էր: Դժվար է պատկերացնել, որ Էդմոն Մարուքյանի ԼՀ-ն դուրս կգա փողոց ու կպահանջի այս իշխանությունների հրաժարականը, ինչպես որ դժվար է պատկերացնել, որ համաժողովրդական շարժման բովով անցած Նիկոլ Փաշինյանը ձեռքերը ծալած կհետեւի ապագա քաղաքական գործընթացներին: Իսկ այս պարագայում եթե ոչ ֆորմալ, ապա դաշինքի հետագա կարգավիճակն այլեւս վտանգված է լինելու : Գուցե որեւէ ուժ դուրս չգա դաշինքից, բայց միմյանց նկատմամբ անվստահությունն ու ձեւավորված անջրպետն այլեւս թույլ չի տալու կուռ միասնական գործունեություն: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am