Գայանե Վարդանյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ պետ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ «Փոխադրման կարգով ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Գայանե Վարդանյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի պաշտոնում»,– ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Նշենք, որ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակված Արտակ Հարությունյանը:
