Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը շարունակվում է:Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ, ազատամարտիկ Հրայր Թոփչյանը։
«Իմ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կեղծ ապացույցներ են ձեռք բերվել։ Սա միակ դեպքը չի։ Առաջին հարցաքննության ժամանակ ես հայտնել եմ, որ բացի այս խմբից իմ տրամադրության տակ են այլ անձնավորություններ եւս: Առաջին հայացքից իմ ասածի մեջ արտառոց բան չկար, սակայն արտառոց էր քննիչների պահվածքը, որ փոխանակ զբաղվեին Արտաշին եւ Ռուբիկին հայտնաբերելով, ոչ մի գործողություն չկատարեցին, որն անհասկանալի է։ Կխնդրեմ ուշադրություն դարձնել իմ ցուցմունքների այդ հատվածին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Մովսիսյան Արթուրի հանդեպ նման գործողություն իրականացվել է, Ռուսաստանից բերել, դատել են, իսկ էդ մարդկանց հանդեպ ոչ մի գործողություն չի եղել»,-հայտարարեց Թոփչյանը և հավելեց.
«Մեղադրական կողմի մասին ես հայտնում եմ կարեւոր տեղեկություններ, սակայն քննիչները դրանով չեն զբաղվում։ Չի իրականացվել որեւէ մի գործողություն էդ լուրջ հանցավոր մտադրությունները կանխարգելելու եւ դա միայն մեկ բացատրություն ունի, որ նման բան իրականում չի նախապատրաստվել։ Այսինքն այս բոլոր գործողությունները կեղծ, իմիտացիոն է եղել որպեսզի այս պրոցեսն առաջանա:Այս պրոցեսն իր բնույթով ընդդգծված քաղաքական է, այն նախապես պլանավորված կազմակերպված գործողությունների մի շղթա է »:
« Մենք այս երկրի համար սպառնալիք ենք, եւ մեզ հետ վարվում են ինչպես պոռնիկ կնոջ հետ: Եթե սա կազմակերպված չլիներ, ինձ ձերբակալելուց անմիջապես 2 ժամ հետո այդ ինքնաձիգները փորձաքննության չէին ուղարկվի եւ փորձաքննությունը այդ ձեւով չէր իրականացվի։ Սա մեղմ ասված արհեստական գործ է »,-հայտարարեց նա:
«Այս սցենարի մեջ իմ դերը կարեւոր է, քանի որ ինձ համարում են կապող օղակ: Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ համակարգողը փոստատար չէ, այլ բավական պատասխանատու անձ է։ Սակայն ես նույնիսկ չգիտեի, թե որտեղ պետք է ենթադրյալ գործողությունն անեի։ Ես համակարգող չեմ եղել եւ ոչ մի բան չեմ կազմակերպել»,-ընդգծեց նա:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը