Օդանավ է կործանվել
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN Philippines հեռուստաալիքը հայտնում է,որ Ֆիլիպիններում Բուլական նահանգում օդանավ է կործանվել ,ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել: Օդանավը հետեւում էր Պլարիդել-Լաօագ երթուղուն։Օդանավում վեց ուղեւոր ու մեկ օդաչու է եղել։
Ֆիլիպինների քաղավիացիայի կազմակերպությունը հայտնում է, որ Piper PA-23 Apache օդանավը շահագործում էր Lite Air Express ավիաընկերությունը։
«Բոլոր օդանավերը, որոնք շահագործում է Lite Air Express ընկերությունը, չվերթներ չեն կատարում ու սպասում են միջադեպի հետաքննության արդյունքներին»,- հավելել է քաղավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը: