Թուրքիայի ոստիկանությունը ահաբեկչության գործի շրջանակներում հարցաքննել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման անդամներ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին։ Վերջիններս մասնակցություն են ունեցել Ստամբուլում պայթյունների կազմակերպմանը 2016-ին, փոխանցում է Ermenihaber-ը:
Հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։
Քրդական խմբավորման անդամների տանը կատարված խուզարկության արդյունքում ձեռք են բերվել մի շարք ապացույցներ: Մասնավորապես հայտնաբերվել է ծածկագիր, որը վերծանելուց հետո հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել ոչ միայն Էրդողանի, այլ նաև նրա ընտանիքի անդամների և հարազատների դեմ։
Քրդական խմբավորման անդամների տանը հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել էր 46-ի։ Իսկ 2016թ. հունիսի 7-ին, Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունից սպանվել էր 12 մարդ, վիրավորել՝ 44-ը։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը