Ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն այլընտրանք չկա, ապրիլին ՀՀԿ-ն հենց նրա թեկնածությունը կներկայացնի վարչապետի պաշտոնում, որը նոր Սահմանադրությամբ փաստացի երկրի ղեկավարի պաշտոնն է լինելու։ Գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, բնականաբար, այս որոշումը դուր չի գալիս եւ նա որոշ շրջանակներում չի կարողանում թաքցնել իր անհամաձայնությունն այս առիթով, ասելով նաեւ, որ չի բացառվում ինքը թողնի-հեռանա՝ հրաժարվելով առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Սակայն վերջին օրերին, մեր տեղեկություններով, Կարեն Կարապետյանն ինտենսիվ հանդիպումների ու շփումների մեջ է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ, որը ըստ լուրերի զբաղեցնելու է փոխվարչապետերից մեկի պաշտոնը։
Ինչպես գիտենք՝ Գեւորգյանը Սերժ Սարգսյանի ամենամերձավոր մարդկանցից մեկն է։ Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ հանդիպումներ են դրանք, սակայն հնարավոր է՝ կամ արդեն Գեւորգյանին հաջողվել է Կարեն Կարապետյանին համոզել եւ վերջինս համակերպվել է Սարգսյանի վարչապետ դառնալուն ու հիմիկվանից թիմն են ձեւավորում, կամ էլ չի բացառվում, որ այդ հանդիպումները ավելին հեռու գնացող նպատակներ են հետապնդում։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը