Սերժ Սարգսյանը գնաց հակառակ կողմից. 7 օրերի ոդիսականը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլին վարչապետի խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ՝ ներքաղաքական թեմատիկայում հաճախակի շոշափվող հանգամանքներից է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դե յուրե չի լինելու իշխանության մեջ: Ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ, թե պետք է օգտագործել այդ յոթ օրը իշխանափոխություն անելու համար: Դրա մասին, օրինակ, խոսում է Հայաստանի փրկության ճակատը: Նաեւ փորձագիտական դաշտում է հաճախ դիտարկվում այդ հանգամանքը՝ յոթ օր առանց Սերժ Սարգսյանի: Յոթ օրերի շուրջ ստեղծվում է յուրօրինակ մի ճակատագրապաշտական մթնոլորտ, որը թերեւս բացարձակապես արհեստական մթնոլորտ է, ինչը վկայում է Հայաստանում առկա քաղաքական եւ անգամ քաղաքագիտական անհամարժեքության չափազանց խորը աստիճանը: Յոթ օրը Սերժ Սարգսյանի համար կարող է գուցե լինել ճակատագրական, սակայն ոչ իշխող համակարգի համար: Յոթ օրերի ընթացքում Սերժ Սարգսյանին կարող է հաղթել միայն իշխանությունը, իշխող մեծամասնությունը կամ համակարգը: Իսկ համակարգը Սերժ Սարգսյանին հաղթելու որոշում կկայացնի մի դեպքում, եթե դիտարկի, որ Սարգսյանն այլեւս ունակ չէ ապահովել իր կարիքներն ու երաշխավորել սեփականության անվտանգությունը ու ֆիզիկական անձեռնմխելիությունը, եւ կարիք կա նրան փոխարինելու նոր երաշխավորով: Եթե լինի այդ անհրաժեշտությունը, ապա առանց իշխանության յոթ օրերը Սերժ Սարգսյանի համար կարող են իսկապես լինել մղձավանջային: Բայց դա կնշանակի ոչ թե համակարգի թուլացում, այլ հակառակը՝ համակարգը «կզոհաբերի» Սարգսյանին ավելի ամրանալու համար: Ընդ որում, տվյալ պարագայում «զոհաբերությունն» էլ թերեւս խիստ պայմանական է, քանի որ Սարգսյանին կհեռացնեն երաշխիքներով: Իհարկե, ինքնին այդ իրավիճակը հետաքրքիր է դիտարկման տեսանկյունից, զուտ որպես ներիշխանական զարգացումների վեկտորի շոշափում, ներիշխանական ստատուս քվոյի հնարավոր տարբերակների համատեքստում: Ներկայումս համակարգը կարծես թե չունի կասկած Սերժ Սարգսյանի արդյունավետության հարցում: Այդ կասկածները Սարգսյան-համակարգ հարաբերությունում ուղեկցվել են պարբերաբար, նախագահության տասնամյակի ընթացքում: Դրանց հիմքում եղել է երկու աղբյուր կամ կասկածի օջախ՝ տնտեսական էֆեկտիվություն, երբ Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը հասկանալի չի եղել օլիգարխիայի համար, եւ անվտանգություն, երբ օլիգարխիան կասկածներ է ունեցել, որ Սարգսյանն իր իշխանության արտաքին լեգիտիմության համար կարող է գնալ ներքին ռեֆորմների, որոնք կհարվածեն օլիգարխիայի շահին: Սերժ Սարգսյանը պարբերաբար հավաստիացրել եւ համոզել է օլիգարխիային, որ այդ վտանգները եւ կասկածներն անտեղի են: Անշուշտ, նա ունի նաեւ առաջիկա ապրիլի եւ հատկապես 7 օրերի համար համոզելու անհրաժեշտություն: Ընդ որում, այդ գործընթացը ամենեւին հանրային տեսանելիության դաշտում չէ: Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը կարող է գնալ այսպես ասած՝ «բացասման» ճանապարհով եւ պարզապես հրաժարվել օլիգարխիային համոզելու տարբերակից՝ այսպես ասած, «ինքնակամ հրաժարվելով» երաշխավորի պատասխանատվությունից: Առավել եւս, որ դե յուրե նա այդ բանն արել է նոր Սահմանադրությամբ եւ մոդելի հաստատումով: Այդ դեպքում պատասխանատվությունը մնում է օլիգարխիայի վրա, կամ նա պետք է գտնի նոր երաշխավոր: Եվ հիմա ստացվել է իրավիճակ, երբ օլիգարխիան ինքն է սկսել համոզել Սարգսյանին «մնալ» երաշխավորի կարգավիճակում: Այսինքն՝ ներկայիս բավականին բարդ եւ սուղ ներքին ու արտաքին իրավիճակում չունենալով ռեսուրսներ եւ նաեւ ուժեղ փաստարկներ՝ Սերժ Սարգսյանը թերեւս նախընտրել է գնալ այլ ճանապարհով եւ ոչ թե նախաձեռնող լինել իր, այսպես ասած, մնալու հարցում, այլ հակառակը՝ խորացնել անորոշությունը եւ ստեղծել վիճակ, երբ ոչ թե ինքը կհամոզի խոշոր կապիտալին, որ համաձայնեն թողնել իրեն, այլ խոշոր կապիտալը կփորձի համոզել նրան, որ մնա: Ներկայումս մենք տեսնում ենք հենց այդ իրավիճակը, որով Սարգսյանն իրեն ապահովագրել է ոչ միայն 7 օրերի, այլեւ թերեւս յոթ տարիների համար, երբ Սարգսյան ազգանունը այսպես թե այնպես լինելու է պետության գլուխ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am