«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի ներկայացուցչական պատվիրակություն, այդ թվում` ԵԽ գլխավոր դատախազների ասոցիացիայի փոխնախագահ` ՌԴ նախկին գլխավոր դատախազ Չայկայի տեղակալը, Իտալիայի զինդատախազը` քննարկելու Հայաստանի կողմից Եվրադատարանի վճիռների կատարման հարցերը: Ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել` հարցրինք նրանց Հայաստան հրավիրած՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին:
Հրատապություն չկա, դեռ 6-7 ամիս առաջ պայմանավորվել էինք, որ գարնանը` իրենց հարմար ժամկետներում կժամանեն Հայաստան` առաջացած հարցերը քննարկելու․ չմոռանանք, որ Հայաստանը ԵԽ-ում համարվում է վճիռների կատարման հարցերով առաջատարներից մեկը»: Իսկ սխալ վճիռներ կայացնելու մասով առաջատար չե՞ք: «Մենք չունենք արտառոց սխալների ծավալ»: Մարտի 1-ի գործերը քննարկվելո՞ւ են: «Ոչ, դրանք դեռ ընթացքի մեջ են, իրավահաջորդները դեռ չեն դիմել ՄԻԵԴ»: Ե՞րբ կավարտվեն այդ գործերը: «Կարծում եմ` մինչեւ տարվա վերջ Մարտի 1-ին առնչվող վճիռներ կլինեն»: Իսկ Իտալիայի, ՌԴ նախկին դատախազներն ինչո՞ւ են եկել: «Նույն խնդիրներով` գումարած ՀՀ դատախազության ոլորտի բարեփոխումները»:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը