Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ընդգրկվել է «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում, որը տեղեկություններ է հրապարակում Դոնբասում «ինքնահռչակ հանրապետությունների» կողմից մարտական գործողությունների մասնակիցների մասին:
Ինչպես փոխանցում է DW.com-ը՝ Սավչենկոյին բնորոշում են որպես «հայրենիքի դավաճանի» և «ահաբեկիչների աջակցի»:
Մարտի 15-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն տեղեկացրել է ուկրաինական խորհրդարանին, որ Նադեժդա Սավչենկոն, հետաքննության տվյալներով, ներգրավված է եղել ահաբեկչությունների, մասնավորապես՝ Գերագույն ռադայի նիստերի դահլիճում պայթյունների նախապատրաստման գործում: Դրան ի պատասխան Սավչենկոն Գերագույն Ռադայում Ուկրաինայի ազգային անվտանգությանը և Գլխավոր դատախազությանը առաջարկել է իրեն հարցաքննել պոլիգրաֆի (ստի դետեկտորի) միջոցով: Այս մասին հաղորդում է УНИАН–ը։
«Առաջարկում եմ դատախազությանը և բոլոր համապատասխան մարմիններին հրապարակայնորեն հարցաքննել ինձ պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի միջոցով և հրապարակայնորեն՝ ամբողջ Ուկրաինայով և ամբողջ աշխարհի առաջ լսել հարցերի պատասխանը, եթե նրանք չեն վախենում»,–ասել է նա։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը